BBC - Մեծ Բրիտանիայում չորս նախարար հրաժարական տվեցին, մինչդեռ Քիր Սթարմերի հրաժարականը պահանջող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների թիվը հասավ 80-ի
Լեյբորիստական կուսակցության պատգամավորների թիվը, որոնք կոչ են անում Քիր Սթարմերին հրաժարական տալ, հասել է 80-ի, մինչդեռ չորս նախարար հրաժարական է տվել, հաղորդում է BBC-ն։
Պատգամավորները կոչ են անում Սթարմերին կամ անհապաղ հրաժարական տալ, կամ պաշտոնից հեռանալու կոնկրետ ամսաթիվ նշանակել։
Նախարարները, թողնելով իրենց պաշտոնները, նշել են, որ երկիրը ձգտում է փոփոխությունների, բայց հանրությունը չի հավատում, որ Սթարմերը կարող է դա անել։ Նրանք կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետին գործել երկրի շահերից ելնելով։
Բացի այդ, 110 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում աջակցություն են հայտնել վարչապետին և նշել. «Սա առաջնորդության մրցակցության ժամանակը չէ»։
Տեղեկատվության համար՝ Մեծ Բրիտանիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները զգալիորեն թուլացրել են Քիր Սթարմերի դիրքերը։ Վերջին օրերին Լեյբորիստական կուսակցության պատգամավորները հրապարակավ կոչ են անում վարչապետին նշանակել իր հրաժարականի ամսաթիվ։