Բախում՝ «Ազգային շարժման» հետ հանդիպմանը. կառավարությունը ի նշան բողոքի հեռացել է դահլիճից
Կառավարության այսօրվա նիստին «Ազգային շարժման» հետ Նիկա Մելիայի ելույթին հետևեց առճակատում:
Մելիան վարչապետին անվանել է անգործունակ:
«Չեք ամաչում նույնիսկ նրանից, որ ձեզանից երրորդ մարդուն արդեն ընտրել է Իվանիշվիլին՝ ձեզ փոխարինող և մեզ այստեղ ներկայանում եք որպես վարչապետ: Ձեզ երբեք էլ չէին հարցնում, չեն էլ հարցնում և ոչ էլ կհարցնեն»,- դիմել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն Նիկա Մելիան:
Վարչապետը նրան դիմել է, որ չվիրավորեր բնակչությանը:
Կառավարությունը ի նշան բողոքի հեռացել է դահլիճից: Նախքան դահլիճից հեռանալը, բախումը ավելի է սրվել և վարչապետը Նիկա Մելիային դիմել է անպարկեշտ խոսքերով: