Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Լևերկուզենում մրցեց «Բայերի » հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
«Բավարիան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող և 17 խաղ անցկացրած «Շալկեի» նկատմամբ: «Բայերը» 28 միավորով չորրորդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բայեր» – «Բավարիա»՝ 1:3
Կևին Ֆոլանդ, 70 – Խավի Մարտինես, 32, Ֆրանկ Ռիբերի, 59, Խամես Ռոդրիգես, 90+1
Հեղինակ -
Edgar Barsegyan