Մյունխենի «Բավարիան» պաշտպանեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ և անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Գելզենկիրխենի «Շալկեի» համար:
Առաջնության ավարտից 5 տուր առաջ մյունխենցիները 20 միավոր առաջ են անցել «Շալկեից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Բավարիան» Գերմանիայի չեմպիոն դարձավ ռեկորդային՝ 28-րդ անգամ ու 6-րդ տարին անընդմեջ: