Բաթումիում, Եվրոպայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալվել է Իրակլի Փանգանը
Բաթումիում, Եվրոպայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալվել է Իրակլի Փանգանը

Բաթումիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա, իրավապահները բերման են ենթարկել երեկ Բաթումիում տեղի ունեցած միջադեպի մասնակից, Իրակլի Փանգանիին:

Ինչպես ձերբակալման ժամանակ Ֆանգանիին բացատրեցին իրավապահները, նա ձերբակալվել է երեկ, Եվրոպայի հրապարակում, Աջարիայի գերագույն խորհրդի անդամ Իրակլի Չավլեիշվիլիի հետ միջադեպի կապակցությամբ: Իրակլի Փանգանին ձերբակալվել է «Այլընտրանք» հասարակական կազմակերպության գրասենյակի մոտ:

Փանգանիի ձերբակալությանը ներկա էր «Ազգային շարժման» ներկայացուցիչ Էլգուջա Բագրատիոնին:

«Նրան մի քանի րոպե առաջ ձերբակալել են դատավորի որոշման համաձայն: Նա «Այլընտրանք» շարժման անդամ է: Ձերբակալվել է 156-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն: Նա Վրաստանում այս հոդվածով ձերբակալված առաջին անձն է: «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ էր այս ձերբակալությունը` բոլոր քաղաքական գործիչներին ասելու համար, որ չվախենան, մտնեն խորհրդարան, գերագույն խորհուրդ և եթե որևէ մեկը դիպչի ձեզ, նրանք կպատժվեն: Սրանով են նրանք ուզում քաղաքական գործիչներին բերել խորհրդարան, երբ երկրում քրեական վիճակը բարդ է, Էսեբուայի գործ կա ու ոստիկանությունը թքած ունի դրա վրա: Դա քաղաքական ակտ էր: Ոչ ոք չէր կարող խուսափի  պատասխանատվությունից: Ոչ ոք չէր թաքնվելու, նա գնում էր ընտրությունների: Դա լավ փաստ չէր, բայց մենք պետք է դատենք, թե որն էր դրա պատճառը», – հայտարարել է Էլգուջա Բագրատիոնին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Բաթումիում, Եվրոպայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ (հետապնդում) և 239-րդ (խուլիգանություն) հոդվածներով: