Բաթումիում ուժգին տեղումների պատճառով հեղեղվել է մի քանի փողոց
Բաթումիում ուժգին տեղումների պատճառով հեղեղվել է մի քանի փողոց

Բաթումիում ուժգին տեղումների պատճառով հեղեղվել է մի քանի փողոց:

Բաթումիի քաղաքապետարանի փոխանցմամբ, արտակարգ ռեժիմում են աշխատում քաղաքապետարանի բոլոր ծառայությունները: Մոբիլիզացված են հատուկ տեխնիկան և կոյուղային ցանցի խմբերը:

Ողջ գիշերվա ընթացքում ինտենսիվ ընթանում էին պոմպային աշխատանքներ: Ջրերի անխափան հոսելու նպատակով, մաքրվում են ծով տանող խողովակները:

Բաթումիում երկու օր է, ուժգին անձրև է տեղում: