Բաթումիում ծովում պայթյուն է որոտացել
Բաթումիում ծովում պայթյուն է որոտացել

Բաթումիում ուժգին պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ առարկան պայթել է ծովում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ըստ վարկածներից մեկի՝ դա կարող է լինել ստորջրյա ական։ Մանրամասները դեռ հայտնի չեն։

Տեղում աշխատում են ՆԳ նախարարության համապատասխան ծառայությունները, մոբիլիզացված են նաև փրկարարները։