Բաթումիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը
Բաթումիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը

Չնայած ուժգին անձրևի, Բաթումիում կայացել է ավանդական սուրբծննդյան «Ալիլո» երթը: «Ալիլո»-ի մասնակիցները երթն սկսել է Աստվածածնի աթոռանիստ տաճարից, նրանք անցել են քաղաքի փողոցներով, կանգ առել մասնավոր և պետական կազմակերպությունների շենքերի մոտ և հավաքել սուրբծննդյան բարիքներ:

Երթի ժամանակ հավաքված բարիքները բաժանելու են մանկատներին, ծերանոցներին և սոցիալապես անապահով ընտանիքներին: