Բաթումիում կարող ենք հյուրընկալել հավաքականի և ակումբային հանդիպումներ. Լևան Կոբիաշվիլի
Բաթումիում նոր ֆուտբոլային մարզադաշտի բացման ժամանակ, Վրաստանի ֆուտբոլի դաշնության նախագահ Լևան Կոբիաշվիլին խոսել է նրա կառուցման կարևորության մասին և հայտարարել, որ նոր մարզահրապարակում հնարավոր կլինի անց կացնել միջազգային մակարդակի բոլոր հանդիպումները:
«Մենք երկար տարիներ սպասում էինք Բաթումիում այս արտասովոր մարզադաշտի կառուցման օրվան: Այս օրը կարևոր է Վրաստանի բոլոր քաղաքացիների, Բաթումի «Դինամոյի» երկրպագուների համար: Նոր մարզադաշտը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի բոլոր պահանջներին և կարող ենք անց կացնել կարևոր ակումբային խաղեր: Բաթումին ուներ նման մարզադաշտի կարիք: Համոզված եմ, որ այս մարզադաշտի կառուցումը հիմք կդառնա մեր ֆուտբոլի հաջողության համար»,- ասել է Լևան Կոբիաշվիլին:
Հիշեցնենք, որ Բաթումիում ֆուտբոլային մարզադաշտը բացվել է 14 տարվա սպասումից հետո: Այն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի պահանջներին և դրա վրա կանցկացվեն միջազգային թիմային և ակումբային հանդիպումներ: Հնարավոր է, նոյեմբերին Վրաստանի ազգային հավաքականը ազգերի լիգայի շրջանակներում այս մարզադաշտում ընդունի՝ Հայաստանի և Էստոնիայի հավաքականներին: Վրաստանի ֆուտբոլի դաշնությունը արդեն հայտը ներկայացրել ՈւԵՖԱ: