Բաթումիում ընթացող ցույցը լքել են նաև «Մոքալաքեեբի» կուսակցության ներկայացուցիչները
Բաթումիում այսօր կայացած ընդդիմության հանրահավաքը լքել են նաև, Ալեկո Էլիսաշվիլիի «Մոքալաքեեբի» կուսակցության ներկայացուցիչները: Պատճառը «Միշա վերադարձիր» պաստառներն էին: Բացատրությունը արել է Աջարիայի կազմակերպության նախագահ, Գենրի Դոլիձեն:
«Յուրաքանչյուր կուսակցություն ունի ներկուսակցական նպատակ, ինչպես նաև մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ ՝ կրկնակի ընտրություններ: Մենք միանում ենք ընդհանուր պահանջներին: Այսօրվա հանրահավաքը այլ տեսք ստացավ, շարժվելով դեպի մի կուսակցության ռելսեր և մենք բաժանվեցինք: «Միշան գալիս է» կարգախոսին չենք միանա», – հայտարարել է Դոլիձեն:
Բաթումիում այսօր կայացած հանրահավաքը լքել են նաև «Լելոյի» ներկայացուցիչները, սակայն նրանք դեռ կոնկրետ պատճառ չեն նշել: