Բաթումիում ընթացող ցույցը լքել են նաև «Մոքալաքեեբի» կուսակցության ներկայացուցիչները
Բաթումիում ընթացող ցույցը լքել են նաև «Մոքալաքեեբի» կուսակցության ներկայացուցիչները

Բաթումիում այսօր կայացած ընդդիմության հանրահավաքը լքել են նաև, Ալեկո Էլիսաշվիլիի «Մոքալաքեեբի» կուսակցության ներկայացուցիչները: Պատճառը «Միշա վերադարձիր» պաստառներն էին: Բացատրությունը արել է Աջարիայի կազմակերպության նախագահ, Գենրի Դոլիձեն:

«Յուրաքանչյուր կուսակցություն ունի ներկուսակցական նպատակ, ինչպես նաև մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ ՝ կրկնակի ընտրություններ: Մենք միանում ենք ընդհանուր պահանջներին: Այսօրվա հանրահավաքը այլ տեսք ստացավ, շարժվելով դեպի մի կուսակցության ռելսեր և մենք բաժանվեցինք: «Միշան գալիս է» կարգախոսին չենք միանա», – հայտարարել է Դոլիձեն:

Բաթումիում այսօր կայացած հանրահավաքը լքել են նաև «Լելոյի» ներկայացուցիչները, սակայն նրանք դեռ կոնկրետ պատճառ չեն նշել: