Բաթումիում ձերբակալվել է կարմիր շրջաբերականով հետախուզվող անձ
Բաթումիում ձերբակալվել է կարմիր շրջաբերականով հետախուզվող անձ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարայի գլխավոր վարչության և միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Չ.-ին (ծնված 1988 թ.), ով հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Նախարարության տվյալներով՝ ձերբակալվածը Թուրքիայի կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սպառնալիքի, վիրավորանքի և փոքր քանակությամբ մարտական զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։

«Իրավապահները Ա. Չ.-ին ձերբակալել են Բաթումիում՝ իրականացված քննչական գործողությունների արդյունքում։

Ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են էքստրադիցիոն գործընթացները՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով», – նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։