Բաթումիի մուտքի մոտ տեղակայված վրաններում բնակչությունը ենթարկվում է ջերմասքրինինգի
Բաթումիի մուտքի մոտ տեղադրվել է առաջին վրանը։ Քաղաք մուտք գործող անձինք ենթարկվում են ջերմասքրինինգի։ Այն քաղաքացիները, ում մոտ նկատվում է ջերմություն, տեղափոխվում են վրան և հետազոտվում են։
Աջարիայի առողջապահության նախարար, Նինո Նիժարաձեի հայտարարությամբ, այն անձինք, ում մոտ նկատվում է 37֊ից 38 աստիճան, տեղափոխվում են տենդի կենտրոն, իսկ ավելի բարձր ջերմության դեպքում կարանտինային տարածք և անցնում Փի Սի Ար թեստավորում։
Տեղում իրավիճակը վերահսկում են ներքին գործերի նախարարության աշխատակիցները։