Բաթումիի քաղաքապետարան – Բաթումիում ուժեղ քամու ժամանակ տուժած երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

11:20, 11.05.2025

Բաթումիի քաղաքապետարանը տարածում է տեղեկատվություն քաղաքում ուժեղ քամու պատճառով ստեղծված խնդիրների մասին։

Բաթումիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ Գորգասալի փողոցում տուժել է երկու քաղաքացի։ Նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքի մի մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

«Վնասվել են բնակելի շենքերի տանիքներ։ Մի քանի փողոցներում և կենտրոնական այգում վնասվել են ծառեր և մեքենաներ։ Համապատասխան քաղաքային ծառայությունները, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ համատեղ, հետևում են իրավիճակին և յուրաքանչյուր դեպքին անհապաղ արձագանք կտրվի։ Բաթումիի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները կատարվել են», – ասվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ