Բաթումիի բուլվարի և լողափի վարձակալները ցույց են անցկացրել Աջարիայի կառավարության շենքի մոտ
Բաթումիի բուլվարի և լողափի վարձակալները ցույց են անցկացրել Աջարիայի կառավարության շենքի մոտ

Բաթումիի բուլվարի և լողափի վարձակալները ցույց են անցկացրել Աջարիայի կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են տարածքների ուղղակի փոխանցում։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, կառավարությունը նախատեսում է աճուրդ անցկացնել, ինչն իրենց համար անընդունելի է։

Վարձակալները ասում են, որ պատրաստ չեն եղել աճուրդ հայտարարելու՝ փաստի առաջ են կանգնած և կորցնում են իրենց եկամտի միակ աղբյուրը։

Նրանք պահանջում են չեղարկել աճուրդը և կարծում են, որ մրցակցությունն անառողջ է լինելու։ Բուլվարի տնօրենի խոսքով՝ առաջիկա օրերին որոշում կկայացնեն գույքը վարձակալներին հանձնելու ձեւի վերաբերյալ։

Սոփիո Լազիշվիլիի խոսքով՝ միակ բացառությունը եղել է երկու տարի առաջ՝ համաճարակի ժամանակ սահմանած սահմանափակումների պատճառով օբյեկտները ուղղակիորեն փոխանցվել են ժամանակավոր օգտագործման։