Շարունակվում է Հռոմի մասթերսի լարված խաղային օրը: Այն բանից հետո, ինչ չորեքշաբթի օրը անձրևի պատճառով ոչ մի հանդիպում չի կայացել, որոշ թենիստներ հինգշաբթի խաղալու են երկու անգամ: Նրանցից մեկը իսպանացի Ռաֆաել Նադալն է:
Աշխարհի երկրորդ ռակետը այսօր արդեն ջախջախել է ֆրանսիացի Ժերեմի Շարդին 6:0, 6:1 հաշվով: Մեկ ժամ ութ րոպեում իսպանացին 7 հնարավոր բրեյքից օգտագործել է հինգը:
Ռաֆաել Նադալը անցել է կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ: Այս թենիսիստների միջև մինչ այս տեղի է ունեցել երկու հանդիպում: 2017 թվականին իսպանացին Ռոլան Գարոսի շրջանակներում հաղթել է 6:0, 6:1, 6:0 հաշվով, իսկ անցած տարի ԱՄՆ-ի բաց առաջնությանը Նադալը կրկին հաղթել է 6:3, 6:3, 6:7 (6), 6:4 հաշվով:
Բասիլաշվիլիի և Նադալի հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 21:30-ին: