Բասիլաշվիլին այսօր անց է կացնելու Մոնրեալի մասթերսի իր առաջին հանդիպումը
Բասիլաշվիլին այսօր անց է կացնելու Մոնրեալի մասթերսի իր առաջին հանդիպումը

Երկուշաբթի օրը Մոնրեալի «մասթերսի» առաջին խաղաօրն է: Հենց առաջին օրը մրցումներին միանում է աշխարհի 17-րդ ռակետ, Նիկոլոզ բասիլաշվիլին: Նրա մրցակիցն է սերբ Դուշան Լայովիչը, որը համաշխարհային դասակարգման 28-րդ տեղում է:

Այս թենիսիստները միմյանց միչև խաղացել են 4 անգամ: 2016 թվականին Պեկինի մաստերսին Բասիլաշվիլին հաղթել է 6:7(4), 7:5, 6:4 հաշվով: Նույն թվականի Կիցբուելի մրցաշարին կրկին հաղթանակ է տարել վրաց մարզիկը 6:3, 6:1: ևս երկու հանդիպում կայացել է 2018 թվականին, Անտալիայում Բասիլաշվիլին հաղթել է 6:4, 2:6, 7:5 հաշվով և մեկ անգամ ՈՒմագիի մրցաշարում (գրունտ ծածկույթի վրա) պարտվել 7:5, 6:2 հաշվով:

Նշենք, որ ՈՒմագին սերբ մարզիկի համար սիրելի մրցաշարն է: 2018 թվականին նրան հաջողվել է հաղթել և մոտ երեք շաբաթ առաջ նա պաշտպանել է տիտղոսը:

Բասիլաշվիլիի և Լայովիչի հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 21:30-ին: