«Բասիանի» գիշերային ակումբի միջադեպից հետո տեղի ունեցած իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում վրացական արդարադատության հեղինակությանը. Թամար Չուգոշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին գտնում է, որ «Բասիանի» գիշերային ակումբի միջադեպից հետո տեղի ունեցած իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում վրացական արդարադատության հեղինակությանը:
Չուգոշվիլիի խոսքերով միջադեպի ժամանակ ձերբակալվածին գրավի դիմաց ազատեու որոշումը հարցեր է առաջացնում:
«Գտնում եմ, որ այս գործը լուրջ վնաս է հասնում մեր արդարադատության հեղինակությանը: Այն, որ մարդը, կապ չունի թե ով է, լուրջ վնասվածքներ է հասցնում այլ մարդկանց և դատարանի որոշմամբ ազատվում է գրավի դիմաց, հարցեր է առաջացնում: Այսպիսով նրանց փոխարեն ավելի մեծ պատասխանատվությամբ կզբաղվեի այդ հարցով»,-հայտարարել է Չուգոշվիլին:
Հիշեցնենք, «Բասիանի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է ՆԳ նախարարության մեկ աշխատակից և ակումբի անվտանգության ծառայության երկու անդամ:
«Մեղադրյալը Դիդուբե-Չուղուրեթիի վարչության 4-րդ բաժանմունքի ղեկավարի տեղակալին ընթացիկ տարվա հունվարի 13-ին վնասվածքներ է հասցրել սառը զենքով: Միջադեպի ժամանակ մեղադրյալը մարմնական վնասվածքներ է հասցրել նաև ակումբի անվտանգության ծառայության երկու աշխատակցի»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Դատախազությունը պահանջել էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց օգտագործել բանտարկություն, և բողոքարկիչ դատարանում հայց է ներկայացրել նրան գրավի դիմաց բաց թողելու քաղաքային դատարանի որոշման դեմ»,-ասել է Մեզվրիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan