«Բասիանի» գիշերային ակումբի միջադեպից հետո տեղի ունեցած իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում վրացական արդարադատության հեղինակությանը. Թամար Չուգոշվիլի

17:09, 16.01.2018

Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին գտնում է, որ «Բասիանի» գիշերային ակումբի միջադեպից հետո տեղի ունեցած իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում վրացական արդարադատության հեղինակությանը:

Չուգոշվիլիի խոսքերով միջադեպի ժամանակ ձերբակալվածին գրավի դիմաց ազատեու որոշումը հարցեր է առաջացնում:

«Գտնում եմ, որ այս գործը լուրջ վնաս է հասնում մեր արդարադատության հեղինակությանը: Այն, որ մարդը, կապ չունի թե ով է, լուրջ վնասվածքներ է հասցնում այլ մարդկանց և դատարանի որոշմամբ ազատվում է գրավի դիմաց, հարցեր է առաջացնում: Այսպիսով նրանց փոխարեն ավելի մեծ պատասխանատվությամբ կզբաղվեի այդ հարցով»,-հայտարարել է Չուգոշվիլին:

Հիշեցնենք, «Բասիանի» ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է ՆԳ նախարարության մեկ աշխատակից և ակումբի անվտանգության ծառայության երկու անդամ:

«Մեղադրյալը Դիդուբե-Չուղուրեթիի վարչության 4-րդ բաժանմունքի ղեկավարի տեղակալին ընթացիկ տարվա հունվարի 13-ին վնասվածքներ է հասցրել սառը զենքով: Միջադեպի ժամանակ մեղադրյալը մարմնական վնասվածքներ է հասցրել նաև ակումբի անվտանգության ծառայության երկու աշխատակցի»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Դատախազությունը պահանջել էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց օգտագործել բանտարկություն, և բողոքարկիչ դատարանում հայց է ներկայացրել նրան գրավի դիմաց բաց թողելու քաղաքային դատարանի որոշման դեմ»,-ասել է Մեզվրիշվիլին:

 

Նմանատիպ