Բաշար Ալ-Ասադը Սիրիայի վրա հրթիռային հարվածների մասին զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ
Բաշար Ալ-Ասադը Սիրիայի վրա հրթիռային հարվածների մասին զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ

Սիրիայի վրա հրթիռային հարվածներից հետո, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:

Ասադի խոսքերով, ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացրած ավիահարվածները ուժեղացրել են Սիրիայի ջանքերը, պայքարել և պարտության մատնել ահաբեկչությունը երկրի յուրաքանչյուր սանտիմետրում: Այս մասին գրում է Reuters-ը:

Իր հերթին Իրանի նախագահը դատապարտել է ագրեսիան և հայտարարել, որ Իրանը ընդմիշտ կանգնած է Սիրիայի կողքին:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: