Բարնովի փողոցում սպանության մեջ մեղադրվողի համաներման մասին նախագահը վաղը անելու է հայտարարություն
Բարնովի փողոցում սպանության մեջ մեղադրվողի համաներման մասին նախագահը վաղը անելու է հայտարարություն

Վրաստանի նախագահը և համաներման հանձնաժողովի նախագահը վաղը անելու են արտակարգ հայտարարություն,- այս մասին առաջին ալիքին հայտնել են նախագահի վարչությունից:

Նախագահի մամլո ծառայության լրատվությամբ, հայտարարությունը վերաբերելու է Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանությանը, որի մեջ մեղադրվող Վ. Բ.-ն պատիժ էր կրում ընտանեկան բռնության մեղադրանքով և ՆԳՆ-ի լրատվությամբ, մի քանի ամիս առաջ բանտից ազատվել է նախագահի ներումով:

Հիշեցնենք, սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Վ. Բ.-ն երիտասարդ աղջկա կոկորդը կտրել է փոքրահասակ երեխաների աչքի առջև:

Սպանության մեղադրանքով ձերբակալվածը նախկինում դատվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, սակայն մի քանի ամիս առաջ ներում է ստացել երկրի նախագահից: