Վրացի բժիշկներն ու կենսաբանները վերապատրաստում կանցնեն Վատիկանի մանկական հիվանդանոցում
Վրացի բժիշկներն ու կենսաբանները վերապատրաստում կանցնեն Վատիկանի մանկական հիվանդանոցում

Վրացի բժիշկներն ու կենսաբանները մի քանի շաբաթ վերապատրաստում կանցնեն Վատիկանի՝ «Բամբին Ջեզու» մանկական հիվանդանոցում:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Վատիկանի մանկական հիվանդանոցը անհետաձգելի և եզակի դեպքերի ժամանակ, մանկական հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ բացառության տեսքով օգնություն կտրամադրի Վրաստանին: Համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահի և Վատիկանի մանկական հիվանդանոցի միջև, նախագահի Վատիկան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում:

«Դա շատ լավ նորություն է մեզ համար: Ես այցելեցի «Բամբին Ջեզուսի» հիվանդանոցի բարձր տեխնոլոգիաների գիտության հետազոտական ​​լաբորատորիա, որը Եվրոպայում ամենաակնառուներից մեկն է, որը հիմնականում աշխատում էր երեխաների հազվագյուտ և ուռուցքաբանական հիվանդությունների վրա: Նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Վրաստանի հետ բոլոր ուղղություններով: Նախ, մեր բուժքույրերը և բժիշկները կվերապատրաստվեն: Նրանցից պահանջվում է մասնակցել լաբորատոր աշխատանքներին և հետազոտություններին:

Նրանք պատրաստ են նաև համագործակցել աշխտորոշման ուղղությամբ: Շատ հազվադեպ դեպքերում, բայց մեզ համար շատ կարևոր է օգնել մեր երեխաներին: Հիվանդանոցի տնօրենը կժամանի Վրաստան, մենք այդ մասին պայմանավորվել ենք և տեղում հուշագիր կստորագրենք: Սա շատ լավ լուր է բոլորի համար, և ես, անձամբ, շատ ուրախ եմ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահն այցելեց մի քանի լաբորատորիաներ, որոնք զբաղվում էին բարձր տեխնոլոգիական հետազոտություններով և ախտորոշիչ-գենետիկ գործունեությամբ, ներառյալ իմունոթերապիան և բջջային թերապիան:

Վրաստանի նախագահի հրավերով Վրաստան կայցելի Վատիկանի մանկական «Բամբին Ջեզուս» մանկական հիվանդանոցի տնօրենների խորհրդի նախագահ՝ Մարիելա Էնոկը: