Բարձր ռիսկի պատճառով, Եվրոմիության անդամ երկրների մեծամասնությունը քարածուխի ձեռքբերման հանքերը փակելու որոշում ընդունեցին․ Թամար Խուլորդավա
Բարձր ռիսկի պատճառով, Եվրոմիության անդամ երկրների մեծամասնությունը քարածուխի ձեռքբերման հանքերը փակելու որոշում ընդունեցին․ Թամար Խուլորդավա
Եթե այս գործունեությունը տնտեսապես շահավետ է, թող գործատուն բարի գտնվի և ապահովի աշխատանքի անվտանգության պայմանները, – այս մասին հայտնել է եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ Թամար Խուլորդավան։

Խուլորդավայի խոսքով, չնայած քարածուխի արտադրման շատ բարձր ռիսկին, հնարավոր է որոշ կանխարգելիչ միջոցների դիմել։ Սա ապայուցում է այն բանը, որ վերջին տաս տարիների ընթացում Եվրոմիության անդամ երկրներում քարածուխի հանքերում դժբախտ պատահարներ գործնականում չի եղել։

Մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս դժբախտությունը։ Հասկանում եմ, որ Մինդելի հանքահորում աշխատող 1500 մարդու համար հանքահորի փակելը ելք չէ, սակայն հենց այս բարձր ռիսկի պատճառով Եվրամիության անդամ երկրների մեծամասնությունը քարածուխի ձեռքբերման հանքերը փակելու որոշում ընդունեց։

Մնացած երկրներում քարածուխի հանքերը փակելու երկարաժամկետ պլաններ և ծրագրեր կան, որպեսզի այսպիսի արտադրություն ունեցող երկրներին օգնեն լուծել արտադրությունը փակելուց հետո առաջացած սոցիալական խնդիրները։ Մենք նույնպես պետք է մշակենք նման ծրագիր և աշխատողներին այլընտրանք առաջարկենք, – հայտնում է Թամար Խուլորդավան։

Մինդելի հանքահորում այսօր առավոտյան ողբերգություն տեղի ունեցավ։ Պատահարին զոհվել է 4 մարդ, վնասվել է 6 մարդ։ Ինչպես ՆԳՆ-ում են հայտնում, հետաքննության առաջնային տեղեկությամբ, Մինդելի հանքանահորի թունելներից մեկու, հավանաբար, մեթանի պայթյունի հետևանքով պատերի դեֆորմացիային հետևեց առաստաղի փլուզումը։ Փաստի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով։

Տղիբուլի հանքահորը պատկանում է «Սաքնախշիր» կազմակերպությանը։ Հանքահորում ողբերգություն է տեղի ունեցել նաև ապրիլի 5-ին, որի ժամանակ զոհվել է  մարդ։