Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, Կոբի-Գուդաուրի հատվածում մասնագետները շարունակում են մոնիթորինգը
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, Կոբի-Գուդաուրի հատվածում մասնագետները շարունակում են մոնիթորինգը

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, Կոբի-Գուդաուրի հատվածում մոնիթորինգն են շարունակում բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մասնագետները,- այս մասին տեղեկություն է տարածել բնապահպանության ազգային գործակալությունը:

«Մոնիթորինգի իրականացման նպատակով, մասնագետների հետ միասին տեղում է գտնվում է գործակալության ղեկավար Թամար Բագրատիան:

Օդերևութաբանական պայմանների բարդացման դեպքում, մասնագետների կողմից կտրվեն հանձնարարականներ:

Արևելյան Վրաստանում հունվարի 14-ին հիմնականում սպասվում է ամպամած եղանակ, որոշ շրջաններում սպասվում է մառախուղ և ձյուն:

Ինչ վերաբերում է արևմտյան Վրաստանին, ապա օդերևութաբանները սպասում են անձրևոտ եղանակ, իսկ բարձրալեռ շրջաններում ձյուն:

«Զեմո Իմերեթիի և Կոլխեթիի շրջաններում ուժեղանալու է քամին դեպի արևելյան շրջաններ: Եթե այսօր օդի ջերմաստիճանը 4 աստիճան է, ապա վաղը սպասվում է 6-11 աստիճան»,- նշված է բնապահպանության գործակալության տեղեկությունում: