Բարաք Օբամա. Կա պատճառ, թե ինչու զինված ներխուժում չի եղել Ղրիմ, այնտեղ մեծ ռուսալեզու բնակչություն կար, կար որոշակի համակրանք այն տեսակետների նկատմամբ, որոնք ներկայացնում էր Ռուսաստանը
Բարաք Օբամա. Կա պատճառ, թե ինչու զինված ներխուժում չի եղել Ղրիմ, այնտեղ մեծ ռուսալեզու բնակչություն կար, կար որոշակի համակրանք այն տեսակետների նկատմամբ, որոնք ներկայացնում էր Ռուսաստանը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խոսքով, կան պատճառներ, թե ինչու Ուկրաինան 2014 թվականին չուներ այնպիսի աջակցություն Արևմուտքից, ինչպիսին այժմ ունի։ Այս մասին նա խոսել է «CNN»-ին տված հարցազրույցում։

Օբամայի խոսքով՝ Ուկրաինան 2014 թվականին «այն Ուկրաինան չէր, որի մասին մենք այսօր խոսում ենք»։

«Կա պատճառ, թե ինչու չի եղել զինված ներխուժում Ղրիմ, քանի որ Ղրիմում կար ռուսալեզու մեծ բնակչություն, կար որոշակի համակրանք այն տեսակետների նկատմամբ, որոնք ներկայացնում էր Ռուսաստանը։ Ուկրաինայում քաղաքականությունն ավելի բարդ էր»,- ասել է Օբաման։

ԱՄՆ նախկին նախագահը նաև աջակցել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, ով քննադատության է ենթարկվել Ռուսաստանի հետ մերձեցման և բավականաչափ կոշտ չլինելու համար։