Բանկերը  բնակչության սեփականությանը տիրանալով և նրանց վերաբնակեցմամբ հետաքրքրված չեն. Գիորգի Ցուցքիրիձե
Բանկերը  բնակչության սեփականությանը տիրանալով և նրանց վերաբնակեցմամբ հետաքրքրված չեն. Գիորգի Ցուցքիրիձե

Հասարակությունը պետք է գիտենա, որ բանկերը  բնակչության սեփականությանը տիրանալով և նրանց վերաբնակեցմամբ հետաքրքրված չեն,- այս մասին «բանկերի միության» փոխնախագահ Գիորգի Ցուցքիրիձեն հայտարարել է առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

Հաղորդավարի հարցին, թե ինչու է առանց պահանջի քաղաքացիներին հաղորդագրություն ուղարկվում, որ նրանց համար հաստատվել է վարկ և ինչու են վարկ տալիս առանց եկամուտ ունեցող անձանց, Գիորգի Ցուցքիրիձեն պատասխանել է , որ բանկը ստուգում է այդ մարդկանց վարկային բյուրոյում և տեսնում, թե նա ունեցել է երբևիցե վարկ թե ոչ:

«Սա միջազգային փորձ է: Բանկը մուտք է գործում վարկային բյուրո և ստուգում, թե քանի վարկ է ունեցել քաղաքացին և ինչ վարկանիշ ունի, և եթե պարզվում է, որ նշված քաղաքացին հիմնախնդրային վճարող է ապա բանկը նրան վարկ չի տալիս: Ինչ վերաբերում է հաստատված վարկի մասին հաղորդագրություններին, ապա ասեմ, որ եթե ստանում եք հաղորդագրություն դա չի նշանակում, որ վարկը հաստատված է: Հիմնականում դա հաշվառված է այդ բանկում աշխատավարձ ստացող մարդկանց վրա: Բանկը առաջարկում է նրանց վերցնել վարկ և եթե այդ մարդը համաձայնվում է, դրանից հետո նրանք գումարը փոխանցում են այդ հաշվի վրա: