Բանկային նոր կանոնակարգերը, որոնք պետք է գործարկվեին ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից, հետաձգվել են
Բանկային նոր կանոնակարգերը, որոնք պետք է գործարկվեին ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից, հետաձգվել են

Բանկային նոր կանոնակարգերը, որոնք պետք է գործարկվեին ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից, հետաձգվել են: Նշված տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել է Ազգային բանկը:

Ինչպես հայտարարում են Ազգային բանկում, նախատեսված կանոնակարգերը մեղմացվել են և աժմ աշխատանք է ընթանում մանրամասները ճշտելու շուրջ:

Ֆիզիկական անձանց տրվող վարկերի նոր կանոնակարգերը պետք է ուժի մեջ մտնեին 2018 թվականի նոյեմբերի 1-ից: Խոսքը այն կանոնակարգերի մասին է, որոնց համաձայն.

  • Հիպոթեքի վրա սահմանվում է առավելագույնս 15-ամյա լիմիտ
  • Անշարժք գույքով ապահովված սպառողական վարկը կլինի առավելագույնս 10-ամյա
  • Ավտովարկը կտրվի առավելագույնը 6 տարով
  • Ցանկացած տիպի վարկի տևողությունը չպետք է գերազանցի 4 տարին:

Ազգային բանկի նախագծի համաձայն, սահմանված էր եկամտի վեց աստիճան և վարկի գործակից.

  • Մեկ ամսում ավելի քան 10 000 լարի – բանկն իր ներքին քաղաքականության համաձայն սահմանվում է վարկի և անձի եկամտի միջև հաշվեկշիռը
  • Մեկ ամսում մինչև 7 000-10 000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 30 տոկոսը, այսինքն՝ մինչև 3000 լարի
  • Մեկ ամսում մինչև 5 000-7 000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 25 տոկոսը, այսինքն՝ մինչև 1 750 լարի
  • Մեկ ամսում մինչև 3000-5000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 1000 լարի
  • Մեկ ամսում մինչև 1000-3000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 600 լարի
  • Մեկ ամսում մինչև 1000 լարի – ամենամսյա վարկային բեռը եկամտի առավելագույն 20 տոկոսը, այսինքն՝ մինչև 200 լարի: