Բանակցություններում որոշումները Միխեիլ Սաակաշվիլին չի ընդունում. Էլենե Խոշտարիա
Բանակցություններում որոշումները Միխեիլ Սաակաշվիլին չի ընդունում. Էլենե Խոշտարիա

«Եվրոպական Վրաստանի» նախկին անդամ Էլենե Խոշտարիան ասում է, որ ընդդիմությունը չի հանձնվում հիմնարար հարցերում:

Ինչպես Խոշտարիան գրում է սոցիալական ցանցում, մնացածը մարտավարության հարց է, և Միխեիլ Սաակաշվիլին որոշում չի կայացնում բանակցություններում:

«Մենք սկզբունքորեն ոչ մի բանից չենք հրաժարվի, քաղբանտարկյալները կազատվեն ու արտահերթ ընտրություններ կլինի: Մնացածը մարտավարության հարց է, որն անցնում է մեր պարանոցի և մաշկի վրա: Միխեիլ Սաակաշվիլին որոշում չի կայացնում բանակցություններում», – Ֆեյսբուքում գրել է Էլենե Խոշտարիան:

Պլեբիսցիտի կապակցությամբ այսօր, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ պլեբիսցիտին ընդդիմությունը չպետք է համաձայնվի: