Բալի կղզու մոտ լաստանավ է խորտակվել, չորս մարդ զոհվել է, 30-ը՝ անհետ կորել
Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ լաստանավ է խորտակվել։
Հաղորդվում է չորս մարդու մահվան և 30-ի անհետ կորելու մասին։ Նավի վրա եղել է 65 մարդ, որոնցից 31-ը փրկվել են։
Այս մասին հաղորդում է Ինդոնեզիայի որոնողական-փրկարարական գործակալությունը:
Նավը Արևմտյան Ջավա նահանգի նավահանգստից ուղևորվում էր Բալի։
Նավում եղել է 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են ընթանում, որոնք բարդանում են ուժեղ հոսանքների և քամու պատճառով։ Գործողությանը մասնակցում են ուղղաթիռ և 13 ջրասուզակ։
Նավերը Ինդոնեզիայում՝ ավելի քան 17,000 կղզիներից բաղկացած կղզեխմբում, տարածված տրանսպորտային միջոց են։