Բակուրիանիում հայտնաբերվել են անօրինական փայտանյութի հատումներ և տեղափոխումներ

15:05, 29.12.2025

Սամցխե-Ջավախեթիի անտառային ծառայության աշխատակիցները բացահայտել են Բակուրիանի ավանում փայտանյութի ապօրինի հատման և տեղափոխման փաստ: Այս մասին տեղեկատվություն է տարածել շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Նրանց տվյալներով՝ տեղի բնակիչը ապօրինի ձեռք է բերել մինչև հինգ խորանարդ մետր փշատերև փայտանյութ, որը տեղափոխել է ամենագնացով։

«Մեղավորի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Տրանսպորտային միջոցը կնքվել է, ապօրինի հատված փայտանյութը տեղափոխվել է Բակուրիանիի առևտրային բակ՝ հետագա ոչնչացման համար», – ասվում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ