Բակուրիանին հյուրընկալում է «Գիզ-Գիզ» փառատոնը
2026 թվականի առաջին «Գիզ-Գիզի» փառատոնը այսօր անցկացվում է Բակուրիանում։ Միջոցառումը կազմակերպել է Վրաստանի Ազգային տուրիզմի վարչությունը, և մասնակցությունը անվճար է։
Փառատոնի շրջանակում այցելուներին սպասում է՝
էներգիայով լի երաժշտական ծրագիր,
բազմազան ժամանցային գոտիներ երեխաների և մեծահասակների համար,
ինչպես նաև հատուկ կազմակերպված սննդի տաղավարներ։
Ազգային տուրիզմի վարչության հայտարարությամբ՝ փառատոնի նպատակը ոչ միայն ներքին տուրիզմի խթանումն է, այլև միջազգային այցելուների ներգրավումը, ինչը կօգնի բարձրացնել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի ճանաչելիությունը։
Հաջորդ «Գիզ-Գիզի» փառատոնը կկայանա հունվարի 17-ին՝ Գուդաուրում։ Նշենք, որ «Գիզ-Գիզի» փառատոնը արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Վրաստանի լեռնային հանգստավայրերում՝ Ազգային տուրիզմի վարչության նախաձեռնությամբ։