Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Չինաստանի ուղղությամբ բեռների տեղափոխումը իրականացվում է առաջին անգամ – դեկտեմբերի 8-ին, ուշ երեկոյան Վրաստան է մտել գնացքը, որը Թուրքիայի Ստամբուլ քաղաքից շարժվել է դեկտեմբերի 4-ին,- այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվության մեջ:
«Այս իրադարձությունն աննախադեպ է, քանի որ մինչ այժմ միջին տրանսպորտային միջանցքով բեռները Չինաստանից տեղափոխվում էին Եվրոպա»,- նշում են գերատեսչությունում:
Ըստ նրանց, գնացքը, որը պետք է Չինաստանի Սիան նահանգ հասնի միջին երկաթուղային միջանցքով (որն իր մեջ ներառում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային անցումը), 12 օրվա ընթացքում անցնելու է 8693 կիլոմետր:
«Վրաստանով անցնող ՝ Բաքու-Թբիլիսի-Կարսը երկաթուղային նոր ուղի է, այն միջանցքի նյութատեխնիկական մասն է, որը կապում է Եվրոպան ու Ասիան: Այս երկաթուղային գիծը փորձնական ռեժիմով գործում է 2017 թվականից:
2020 թվականի հունվար-հոկտեմբերին միջին միջանցքով Չինաստանից / դեպի Վրաստան առաքված բեռնարկղերի քանակը կազմել է 2343 TEU, ինչը 35,1 տոկոսով ավելին է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում (1734 TEU): Այդ թվում, 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում BTK-ով տեղափոխվել է 1260 TEU, ինչը 371,9 տոկոսով ավելին է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում (267 TEU)
Վրաստանով անցնող միջանցքն առանձնանում է ոչ միայն աշխարհագրական դիրքով պատճառած առավելություններով, այլև զարգացած ենթակառուցվածքներով և ինստիտուցիոնալ համակարգով:
Բացի այդ, միջանցքի զարգացումը պարզապես ենթակառուցվածքի դասավորությունը չէ, այն պետք է ուղեկցվի պարզեցված և թվայնացված մաքսային և սահմանային անցումների ընթացակարգերով, ինչը մեր անվերապահ առավելությունն է: Դրան գումարվում են Վրաստանում մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման հնարավորությունները, որոնք արտահայտվում են ծովային, ցամաքային և երկաթուղային կապերի առկայությամբ հարևան երկրների հետ:
Միևնույն ժամանակ, աշխատանքներ են սկսվել երկրի ներսում (ներառյալ նավահանգիստները) և միաժամանակ տրանսպորտային միջանցքի տրանսպորտային համակարգերի թվայնացման հարցերի շուրջ: Վերոնշյալ նախագծերն ու գործողությունները կարևոր են դեպի Վրաստան տրանսպորտային միջանցքների մրցունակությունը բարձրացնելու համար»,- ասված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ: