Թորքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Չինաստան ուղևորվող առաջին թուրքական գնացքը երկիրը կլքի դեկտեմբերի 8-ին և կանգ կառնի Ախալքալաքում
Թորքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Չինաստան ուղևորվող առաջին թուրքական գնացքը երկիրը կլքի դեկտեմբերի 8-ին և կանգ կառնի Ախալքալաքում

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպի Չինաստան ուղևորվող թուրքական առաջին արտահանող գնացքը երկիրը կլքի դեկտեմբերի 8-ին և կանգ կառնի Ախալքալաքում: Թուրքական ապրանքով բեռնված գնացքը Չինաստան կժամանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:

Գնացքը որոշ ժամանակ կանգ է առել Թուրքիայի Քոջաելի գավառում, այնուհետև շարունակել է ընթացքը Վրաստանի ուղղությամբ: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Ախալքալաքում կանգնելուց հետո բեռնատար գնացքը կայցելի Ադրբեջան, այնուհետև Ղազախստան և վերջապես Չինաստանի Քսիան նահանգ:

Ըստ ծրագրի, գնացքը 12 օրվա ընթացքում պետք է անցնի 8 693 կիլոմետր: