Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով երկու բեռնատար գնացք Թուրքիայից մեկնել է՝ Ռուսաստան և Չինաստան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով երկու բեռնատար գնացք Թուրքիայից մեկնել է՝ Ռուսաստան և Չինաստան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, առաջին արտահանող երկու բեռնատար գնացք այսօր Անկարայից մեկնել է՝ Ռուսաստան:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության վրա:

Թուրքական իշխանությունների տեղեկությամբ, այդ փաստով Անկարայում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն: Թուրքիայից Ռուսաստան առաջին արտահանող բեռնատար գնացքը, Անկարայի կայարանից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունում ասում են, որ ութ օրվա ընթացքում գնացքը կանցնի 4,65 հազար կիլոմետր:

Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ, մեկ այլ բեռնատար գնացք՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, Անկարայից կմեկնի Չինաստան, անցնելով երկու մայրցամաքներ, երկու ծով և հինգ երկրներ, իսկ 8 693 կիլոմետր անցնելուց հետո նա բեռը 12 օրում կհասցնի Չինաստան: