Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին ուղևորափոխադրումներն սկսելու է 2019 թվականի երրորդ եռամսյակից
Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին ուղևորափոխադրումներն սկսելու է 2019 թվականի երրորդ եռամսյակից

Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին ուղևորափոխադրումներն սկսելու է հաջորդ տարվա երրորդ եռամսյակից:

«Ադրբեջանի երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ասում են, որ նշված նպատակն իրագործելու համար, 2019 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը կստանա շվեյցարական Stadler ընկերության վագոններ:

Առաջին և երկրորդ փուլում Ադրբեջանը սպասում է 10-ական վագոնի: Trend-ը գրում է, որ երկաթուղու բացումից հետո, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղով տեղափոխվել է 3 հազար կոնտեյներ: