Բադրի Ջափարիձե. Լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է և կմնա լեգիտիմ նախագահ՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները
Բադրի Ջափարիձե. Լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է և կմնա լեգիտիմ նախագահ՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները

«Լելոյի» առաջնորդներից Բադրի Ջափարիձեն հայտարարում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին օրինական նախագահ է, և նա կմնա լեգիտիմ նախագահ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները։

Այս մասին լրագրողներին ասել է Ջափարիձեն։

«Դիրքորոշումը միանշանակ է՝ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանը ոչ լեգիտիմ խորհրդարան է, ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընտրված նախագահը ոչ լեգիտիմ նախագահ է։ Ուստի օրինական նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է, և նա կմնա լեգիտիմ նախագահ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները»,- ասել է Բադրի Ջափարիձեն։