Բադրի Էսեբուայի տանը անց են կացվել հետաքննչական գործողություններ, հարցաքննության համար բաժին են տեղափոխվել Էսեբուայի հայրը, եղբայրները և մի քանի բարեկամներ
Զուգդիդիի մունիցիպալիտետի Ալերծկալի գյուղում, Բադրի Էսեբուայի տանը ավարտվել է խուզարկությունը:
Իրավապահները հաստատել են միայն այն, որ տեղում ավարտել են հետաքննչական գործողությունները: Նրանք չեն նշել, թե արդյոք տանից առգրավվել է որևէ ապացույց:
Բացի այդ, Զուգդիդիի ոստիկանության վարչության պետ, Իրակլի Փացացիան, Բադրի Էսեբուայի հորը ՝ Տարիել Էսեբուային, հարցաքննելու նպատակով անձամբ տեղափոխել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային ոստիկանություն:
Հետաքննչական գործողություններն ավարտվել են նաև Բադրի Էսեբուայի եղբոր ՝ Բիձինա Էսեբուայի տանը: Հարցաքննության նպատակով բաժին են տեղափոխել Բիկենտի և Բիձինա Էսեբուաները: Բացի այդ, հարցաքննության համար բաժին են տեղափոխվել Բադրի Էսեբուայի ազգական մի կին և երիտասարդ տղամարդ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր տեղեկություն է տարածել, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» վրա ավազակային հարձակում է իրականացրել Բադրի Էսեբուան: ՆԳՆ-ում ասում են, որ Բադրի Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ընթանում են հետաքննչական գործողություններ: