Բադրա Գունբան հայտարարել է օկուպացված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին
Բադրա Գունբան հայտարարել է օկուպացված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին։ Նրա խոսքով, իր նախընտրական շտաբում առկա նախնական արդյունքներով, ինքն ունի ձայների ավելի քան 50 տոկոսը։
«Նախնական արդյունքները բոլորին հայտնի են, այս դեպքում մենք հիմնվում ենք մեր նախընտրական շտաբում առկա նախնական քվեարկության արդյունքների վրա։ Այս արդյունքը ձեռք բերվեց մեր երկրի քաղաքացիների, մեր թիմի վստահության շնորհիվ, և որ ամենակարեւորն է, դա մեր ժողովրդի քվեի արդյունքն էր։ Սա պետք է լինի Աբխազիայի ժողովրդի հաղթանակը մեր երկրի ապագայի համար», – ասել է Գունբան՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ։
Բադրա Գունբան օկուպացված Աբխազիայում այսպես կոչված նախագահի պաշտոնակատարն է։ Նրա մրցակից, այսպես կոչված ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան դեռ հայտարարություն չի արել։
Աբխազիայի այսպես կոչված ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, այսպես կոչված ընտրություններին ընտրողների մասնակցությունը գերազանցել է 70%-ը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օկուպացված Աբխազիայում գործում էր 152 ընտրատեղամաս։ Ռուսաստանում բացվել է երկու ընտրատեղամաս՝ Մոսկվայում և Չերքեսկում։
Այսպես կոչված ընտրություններին քվեարկելու համար գրանցվել է ավելի քան 134 հազար ընտրող։