Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր, Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին: Հանդիպման ավարտից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լրատվամիջոցների համար կանի մեկնաբանություն:
Թբիլիսիի ժամանակով 12:00-ին կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որը կգլխավորի Ենս Սթոլթենբերգը: Միջոցառմանը ներկա են գտնվելու դաշինքի անդամ 29 երկրների դիվանագետներ:
Նիստին Վրաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ կունենա խոսքով: Միխեիլ Ջանելիձեն կխոսի երկրում իրականացված և նախատեսված բարեփոխումների, եվրաինտեգրման ճանապարհին համապարփակ փաթեթի իրագործման և անվտանգության հարցերի» մասին:
Նիստը լրատվամիջոցների համար կլինի փակ: