«Բենեւենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց «Միլանի» դեմ խաղում, դարպասապահի գոլը՝ 94-րդ րոպեին
A Սերիայի նորեկ «Բենվենտոյի» պարտությունների շարքն ավարտվեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 15-րդ տուրում «Բենվենտոն» 2:2 հաշվով ավարտեց «Միլանի» դեմ տնային խաղը՝ վաստակելով առաջին միավորն այս առաջնությունում:
Միլանցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը և 21 միավորով մնում են 7-րդ տեղում: «Բենվենտոյի» երկրորդ գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց իտալացի դարպասապահ Ալբերտո Բրինոլին, որը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ գնացել էր մրցակցի տուգանային հրապարակ:
Սա Ջենարո Գատուզոյի առաջին հանդիպումն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նախորդ 14 տուրերում «Բենվենտոն» կրել էր 14 անընդմեջ պարտություն, ինչը բացարձակ հակառեկորդ է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) պատմության մեջ: Այդ ցուցանիշով նախորդ հակառեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930/31 մրցաշրջանը սկսել էր 12 պարտությամբ:
«Բենվենտոն» այս տարի է նվաճել A Սերիայի ուղեգիր:
Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բենվենտո» – «Միլան»՝ 2:2
Գեորգե Պասկաս, 50, Ալբերտո Բրինոլի, 90+5 – Ջակոմո Բոնավենտուրա, 38, Նիկոլա Կալինիչ, 57
Հեռացում՝ Ալեսիո Ռոմանյոլի, 75 («Միլան»)
Հեղինակ -
Edgar Barsegyan