Գարեթ Բեյլը չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին» Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո ուելսցի կիսապաշտպանը մկանային խնդիրներ է ունեցել և Արքայական ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել, գրում է իսպանական Marca-ն:
«Ֆուենլաբրադայի» դեմ խաղում (2:2) Բեյլը դուրս էր եկել փոխարինման և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Նա վնասվածքից հետո բաց էր թողել մոտ երկու ամիս:
«Աթլետիկի» դեմ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի դեկտեմբերի 2-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan