«Բավարիայի» երկրպագուները Նեյմարի պատկերով կեղծ թղթադրամներ են նետել խաղադաշտ (ֆոտո)
Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղի ժամանակ խաղադաշտ են նետել կեղծ թղթադրամներ, որոնք ուղղված են եղել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Թղթադրամների վրա եղել է ՊՍԺ-ի աստղային նորեկի լուսանկարը, հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ «Բավարիայի» ֆանատները նմանատիպ ակցիա անցկացրել էին Բրյուսելում կայացած «Անդերլեխտի» դեմ խաղում՝ բողոքելով տոմսերի բարձր գների դեմ:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել Նեյմարին «Բարսելոնայից» ձեռք բերելու համար: Դա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan