«Ազովի» հրամանատարի կինը պնդում է, որ իր ամուսնուն տեղափոխել են Ռուսաստան, թեպետ պետական ​​կառույցներն ու «Կարմիր խաչը» չեն հաստատել այս տեղեկությունը

15:57, 14.08.2022

«Ազովի» լեգեոնի հրամանատարի կինը պնդում է, որ իր ամուսնուն տեղափոխել են Ռուսաստան. Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտարարություն է արել Դենիս Պրոկոպենկոյի կինը։

Նրա խոսքով՝ ամուսնու՝ Ռուսաստան տեղափոխվելու մասին ինքն իմացել է ռուսական լրատվամիջոցներից, սակայն պետական ​​կառույցներն ու «Կարմիր խաչը» չեն հաստատել այս տեղեկությունը։

«Ես միայն գիտեմ, որ Դենիսին տարել են Ռուսաստան, և դա նույնպես չի հաստատվել։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը թաքցրել է «Ազովի» հրամանատարներին, թաքցնում է նաև սպաներին, մենք սպասում ենք իրադարձությունների զարգացմանը, բայց «Կարմիր խաչի» գործն է ինձ պատասխաններ տալ։ Մինչ այժմ ես հստակ չգիտեմ, թե որտեղ է ամուսինս»,- ասել է Եկատերինա Պրոկոպենկոն։

Նույն հարցազրույցում «Ազովի» լեգեոնի հրամանատարի կինը դժգոհություն է հայտնում, որ Ելենովկայում «Կարմիր խաչի» ներկայացուցիչները ներկա չեն եղել, և հետևաբար՝ հնարավոր չի եղել ճշտել զոհված մարտիկների ինքնությունը։

Նմանատիպ