Ազգերի լիգա. Վրաստանի հավաքականի մրցակիցները
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի խմբային մրցաշարում կմրցի Լատվիայի, Ղազախստանի և Անդորայի հավաքականների հետ:
Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 24-ին տեղի ունեցավ նորաստեղծ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված Վրաստանի հավաքականը հայտնվեց առաջին խմբում:
Ազգերի լիգայում հանդես են գալու 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնա) կկայանան 2018 թվականի սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019-ի հունիսին:
Ազգերի լիգա, D դիվիզիոն
Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:
Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:
Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:
Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:
ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի և Ուկրաինայի ու Ռուսաստանի հավաքականները չէին կարող հայտնվել նույն ենթախմբերում։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:
Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В և С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:
Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին:
Հեղինակ -
Edgar Barsegyan