Ազգերի լիգա | Հայտնի է Ուկրաինայի դեմ խաղում Վրաստանի հավաքականի կազմը #1TVSPORT

19:51, 28.09.2026

Վրաստանի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Թբիլիսիի «Դինամո Արենայում» Ուկրաինայի ընտրանու դեմ․ հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, ուղիղ հեռարձակումը կապահովեն Վրաստանի Առաջին ալիքը, «Առաջին ալիք Սպորտ»-ը և Վրաստանի ռադիոն։

Ուկրաինայի դեմ խաղը «խաչակիրների» գլխավոր մարզչի պաշտոնում դեբյուտային կլինի Ռամազ Սվանաձեի համար, ով այդ պաշտոնում փոխարինել է Վիլի Սանյոլին։

Սվանաձեն հայտարարել է Ուկրաինայի դեմ մրցելույթի կազմը․

Մամարդաշվիլի, Կակաբաձե, Դվալի, Լոչոշվիլի, Գոգլիչիձե, Ծիտաիշվիլի, Քոչորաշվիլի, Կիտեիշվիլի, Չակվետաձե, Կվարացխելիա, Միքաուտաձե։

Նմանատիպ