«Ազգային շարժումը» Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի դիմաց անցկացնում է Լևան Խաբեիշվիլուն աջակցող ցույց
Թբիլիսիի սակրեբուլոյի նիստին զուգահեռ, շենքի կենտրոնական մուտքի մոտ ընթանում է պատգամավոր Լևան Խաբեիշվիլուն աջակցող ցույց: Ցույցին գտնվում են «Ազգային շարժման» առաջնորդները, «Գաբեդե» (Համարձակվիր) և «Շեցվալե» (Փոխիր) շարժման անդամները: Ցույցին են միացել նաև «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները: Նրանք բողոքում են այսօր սակրեբուլոյում տեղի ունեցած փաստի դեմ և պահանջում հետաքննություն:
Ինչպես հայտարարում են «Ազգային շարժման» պատգամավոր Լևան Խաբեիշվիլու թիմակիցներ Գիա Բարամիձեն և Զաալ Ուդումաշվիլին, նրանց անունով անցաքարտ կար, սակայն շենք մտնելու իրավունք չեն տվել:
Նրանց գնահատմամբ, այսօր «Վրացական երազանքը» բախվել է Լևան Խաբեիշվիլուն, որպես իշխանության բացահայտողի:
Թբիլիսիի քաղաքային խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի նիստին տեղի է ունեցել բախում: Վնասվածքներ է ստացել «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին: