Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի պետական լեզվի ուսուցմանը. ԿԳ նախարար

Կառավարությանը վստահություն հայտնելու հարցի շուրջ խորհրդարանում ընթացող կոմիտետային լսումներին, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին խոսել է բոլոր մակարդակներում կրթության համընդհանուր մատչելիության անհրաժեշտության մասին:

Նախարարի կարծիքով, այսօր կրթության համակարգի զարգացման գլխավոր խնդիրը՝ կրթության որակի բարձրացումն է, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և կրթության յուրքանաչյուր մակարդակի ինկլյուզիվության ապահովումը:

Քաղաքի և գյուղի դպրոցների միջև միջնակարգ կրթության տեսանկյունից առկա խնդիրները լուծելու համար, նախարարի խոսքով, առանձնահատուկ շեշտ կդրվի գյուղի դպրոցները կրթական կենտրոնների դարձնելու վրա, որը կմիավորի մանկապարտեզները, դպրոցը, մասնագիտական կրթական ծրագրերը, գրադարանը, սպորտային և ստղեծագործական կլուբերը: Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի պետական լեզվի ուսուցմանը: Սակայն, դեռահասների հետ միասին, կրթական ակտիվություններին մասնակցելու հնարավորություն կունենա նաև չափահաս բնակչությունը: