Ազգային բանկում կանցկացվի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստ
Ազգային բանկում կանցկացվի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստ: Այսօր նիստին հնարավոր է ընդունեն վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացնելու որոշում:
Նիստին խոսքը վերաբերելու է գնաճին: Սպառողական գների տարեկան աճը նոյեմբերին կազմել է 6,9 տոկոս: Ազգային բանկի նպատակային ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Ազգային բանկում հայտարարում են, որ գնաճի նվազեցումը մինչև նպատակային ցուցանիշի, սպավում է 2018 թվականին:
Դրա հետ մեկտեղ նշվել է, որ գների կայունության նպատակով հնարավոր է ազգային բանկը խստացնի դրամավարկային քաղաքականությունը:
Այս պահի դրությամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 7 տոկոս: Տոկոսադրույքի ավելացումը կարտացոլվի լարիով տրված վարկերի մի մասի տոկոսադրույքի վրա:
Հետաքրքիր է, որ նիստի նախորդ օրը լարին կայունացել է մի քանի կետով: Ամերիկյան տարադրամի պաշտոնական փոխարժեքը 2,6258 լարի է: