Ազգային բանկ. Գնաճային սպասումները նախորդ ամսվա համեմատ նվազել են
Վրաստանում տնտեսական գործունեության մասնակիցների՝ մեկ տարվա ժամանակահատվածի գնաճային սպասումները նվազել են, – այս մասին պարզ է դառնում Վրաստանի ազգային բանկի հրապարակած՝ 2026 թվականի հոկտեմբերի գնաճային սպասումների և տնտեսական ակտիվության հարցման արդյունքներից։
Հետազոտության տվյալներով՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, նվազել է այն հարցվածների թիվը, ովքեր առաջիկա մեկ տարվա ընթացքում գների աճ են ակնկալում 6%-8%-ի սահմաններում կամ 8%-ից ավելի։
Միևնույն ժամանակ, աճել է այն հարցվածների մասնաբաժինը, ովքեր առաջիկա մեկ տարվա ժամանակահատվածում գների աճ են կանխատեսում համեմատաբար ցածր՝ 0%-2%-ի, 2%-4%-ի և 4%-6%-ի միջակայքերում։
Հետևաբար, հարցման արդյունքները վկայում են, որ տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում առաջիկա 1 տարվա ընթացքում գների աճի հետ կապված սպասումները նախորդ ամսվա համեմատ նվազել են։
Ազգային բանկի տեղեկատվությամբ՝ գնաճային սպասումները նվազել են նաև երեք տարվա ժամանակահատվածի համար։ Հետազոտության համաձայն՝ հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է այն հարցվածների թիվը, ովքեր առաջիկա երեք տարվա ընթացքում գների աճ են ակնկալում 4%-6%-ի, 6%-8%-ի սահմաններում կամ 8%-ից ավելի։ Միաժամանակ, աճել է այն հարցվածների թիվը, ովքեր առաջիկա երեք տարվա ժամանակահատվածում գների փոփոխություն են կանխատեսում համեմատաբար ցածր՝ 0%-2%-ի և 2%-4%-ի միջակայքերում։
Հարկ է նշել, որ Վրաստանի ազգային բանկի գնաճային սպասումների և տնտեսական ակտիվության հարցումն արտացոլում է տնտեսական գործունեության մասնակիցների գնահատականներն ու սպասումները։