Թբիլիսիում անցկացված «Ազատության քայլերթը» ավարտվել է Ազատության հրապարակում և ակցիան շարունակվում է խորհրդարանի առջև:
«Ազատության քայլերթի» մասնակիցները երթն սկսել են Առաջին Հանրապետության հրապարակից:
Երթի մասնակիցներն իրենց հետ տանում էին դրոշներ և պաստառներ՝ «Հեռացիր» գրառմամբ, որի վրա խորհրդանշորեն պատկերված էր աչք:
Բողոքի ցույցը շարունակվում է խորհրդարանի շենքի առջև և դրա մասնակիցներին են դիմում ակցիայի մասնակիցները:


